Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի դարպասապահ Կեյլոր Նավասի ապագայի մասին: Ֆրանսիացի մարզիչը հույս է հայտնել, որ Նավասը չի հեռանա ակումբից:
«Նավասը մեծ պրոֆեսիոնալ է: Ես վստահում եմ նրան, և նա գիտի, որ առանցքային ֆուտբոլիստ է «Ռեալում»: Չեմ կարծում, որ Կեյլորը կհեռանա»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կեյլոր Նավասը «Ռեալից» հեռանալու ցանկություն է հայտնել:
Նավասի ծառայություններով հետաքրքրված էին ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բենֆիկան»:
32-ամյա Նավասը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում