Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը ցանկանում է առաջիկա օրերին հեռանալ Արքայական ակումբից:
Marca-ի հաղորդմամբ՝ Կոստա Ռիկայի ազգային հավաքականի դարպասապահը չի ցանկանում զրկվել խաղաժամանակից, քանի որ վստահ է, որ ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում «Ռեալի» դարպասը վստահելու է Տիբո Կուրտուային:
Նավասի ծառայություններով հետաքրքրված էին ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բենֆիկան»:
32-ամյա Նավասը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում