«Արարատ-Արմենիան» հզոր մրցակից էր, բայց մեր խաղը դեռ ավարտված չէ: Այս մասին Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիայից» կրած 1։2 հաշվով պարտությունից հետո ասաց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» գլխավոր մարզիչ, բելգիացի Էմիլիո Ֆերերան:
«Իհարկե, ես չէի ասել իմ թիմին պարտվել, ուղղակի սա այսօրվա խաղի արդյունքն էր: Առաջին խաղակեսը բարդ դասավորվեց մեզ համար: Երկրորդ խաղակեսում մեզ ավելի շատ հաջողվեց վերահսկել խաղը:
Յուրաքանչյուր թիմ բարդ մրցակից է Եվրոպայի լիգայում: Այսօրվա մրցակիցը շատ լուրջ ու բարդ էր: Նախորդ մրցակիցները նույնպես բարդ են եղել, թույլ թիմ չկա: Չեմ կարող ասել, թե խմբային փուլ դուրս գալու ինչ հնարավորություններ ունենք: Նույնը չի կարող ասել նաեւ «Արարատ-Արմենիան»:
Հաշիվը համապատասխանում է խաղին, չնայած ինչպես արդեն ասացի առաջին 15 րոպեում մենք բարդություններ ունեցանք: Մեր խաղը դեռ ավարտված չէ փլեյ-օֆֆ փուլում, մի մոռացեք, որ Հայաստանի թիմը երկրորդ գոլը խփեց միայն խաղի վերջին րոպեներին: Եվ արտագնա խաղում 1:2 հաշիվն այդքան էլ վատ արդյունք չէ»,- ասաց Էմիլիո Ֆերերան:
Պատասխան հանդիպումը Լյուքսեմբուրգում տեղի կունենա օգոստոսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:27 , 25 սեպտեմբերի
11:07 , 25 սեպտեմբերի
10:09 , 25 սեպտեմբերի
09:33 , 25 սեպտեմբերի
09:06 , 25 սեպտեմբերի
00:44 , 25 սեպտեմբերի
23:05 , 24 սեպտեմբերի 
22:14 , 24 սեպտեմբերի 
21:52 , 24 սեպտեմբերի
20:23 , 24 սեպտեմբերի