12:43  +04,  22 օգոստոսի, 2019

Ռոնալդու. Հիանալի հարաբերություններ ունեմ Մեսիի հետ

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի հետ մրցակցության և ֆուտբոլիստի հետ ունեցած հարաբերությունների մասին:

«Ես հիանում եմ Մեսիի կարիերայով: Մեսին մի անգամ ասել է, որ երբ ես հեռացա Իսպանիայից, նրա համար դա ցավալի փաստ էր: Մրցակցությունը սպորտում ավելի ուժեղ է դարձնում: Վստահ եմ, որ եթե չլիներ Մեսին, ես չէի խաղա այն ֆուտբոլը, որը խաղում եմ այսօր: Մեսին ինձ ավելի ուժեղ է դարձրել, և վստահ եմ, որ ես էլ՝ նրան:

Հիանալի հարաբերություններ ունեմ Մեսիի հետ, սակայն մենք միասին երբեք չենք ընթրել: Ապագայում անպայման ընթրիք կկազմակերպենք»,- պորտուգալացի հարձակվողի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Ավելի վաղ Լիոնել Մեսին հայտարարել էր, որ Ռոնալդուի հեռանալով իսպանական ֆուտբոլը մեծ կորուստ է կրում: 

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս