20:45  +04,  21 օգոստոսի, 2019

Սալահ․ Կլոպը հորդորել է մոռանալ անցած մրցաշրջանը եւ մնալ համեստ

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը պատմել է, թե անգլիական ակումբի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մրցաշրջանի մեկնարկից առաջ ինչ է հորդորել խաղացողներին։

«Կլոպը մեզ ասաց․ «Շարունակեք համառ աշխատանքը։ Եթե ցանկանում եք էլի որեւէ տիտղոս նվաճել, ապա ստիպված կլինք ավելի շատ աշխատել, քան անցած մրցաշրջանում եւ մնալ համեստ։ Այո, Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել ենք, բայց դա անցած մրցաշրջանն էր եւ մոռացեք այդ մասին։ Կռվեք նոր տիտղոսների համար»։

Եթե խաղում ես «Լիվերպուլի» նման ակումբում, սպասումները միշտ մեծ են, անհրաժեշտ է միշտ տիտղոս նվաճել։ Ֆուտբոլում միշտ է այդպես։ Երկրպագուները ցանկանում են, որ ակումբը տիտղոսներ նվաճի»,- Սալահի խոսքը մեջբերում է CNN-ը։

«Լիվերպուլը» Անգլիայի առաջնության առաջին երկու տուրերում հաղթանակներ է տարել եւ առաջին տեղում է։ Երկու հաղթանակ ունի նաեւ «Արսենալը»։ Այս թիմերը կհանդիպեն արդեն երրորդ տուրում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ