10:44  +04,  21 օգոստոսի, 2019

ՊՍԺ-ում դժգոհություն է հասունանում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստները դժգոհ են ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի կատարած աշխատանքից, հայտնում է Le Parisien-ը:

ՊՍԺ-ում դժգոհությունը հասունացել է Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում «Ռենից» կրած պարտությունից հետո: Ակումբի ֆուտբոլիստները դժգոհ են այն հանգամանքից, որ Տուխելը թիմին ստիպում է խաղալ պաշտպանողական մարտավարությամբ, իսկ հանդիպումների ընթացքում ոչ մի փոփոխություն չի նախաձեռնում: Բացի այդ, մինչև Նեյմարի վնասվածք ստանալը Տուխելի մարտավարության հիմքը եղել է գնդակը Նեյմարին հասցնելը:

Նշվում է, որ եթե Տուխելը քայլեր չձեռնարկի իրավիճակը շտկելու համար, ապա ՊՍԺ-ի ֆուտբոլիստները իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատիի գլխավորությամբ պատրաստվում են դիմել ակումբի ղեկավարությանը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում 1:2 հաշվով պարտվեց «Ռենին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ