10:44 21 օգոստոսի, 2019Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստները դժգոհ են ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի կատարած աշխատանքից, հայտնում է Le Parisien-ը:
ՊՍԺ-ում դժգոհությունը հասունացել է Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում «Ռենից» կրած պարտությունից հետո: Ակումբի ֆուտբոլիստները դժգոհ են այն հանգամանքից, որ Տուխելը թիմին ստիպում է խաղալ պաշտպանողական մարտավարությամբ, իսկ հանդիպումների ընթացքում ոչ մի փոփոխություն չի նախաձեռնում: Բացի այդ, մինչև Նեյմարի վնասվածք ստանալը Տուխելի մարտավարության հիմքը եղել է գնդակը Նեյմարին հասցնելը:
Նշվում է, որ եթե Տուխելը քայլեր չձեռնարկի իրավիճակը շտկելու համար, ապա ՊՍԺ-ի ֆուտբոլիստները իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատիի գլխավորությամբ պատրաստվում են դիմել ակումբի ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում 1:2 հաշվով պարտվեց «Ռենին»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.