WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգի աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Աբրահամը նախատեսել է հաջորդ մենամարտն անցկացնել 2012թ. դեկտեմբերի 15-ին: Նախնական տվյալների համաձայն՝ մենամարտը տեղի կունենա Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Այդ մասին հայտարարել է 32-ամյա բռնցքամարտիկի պորմոուտեր Կալե Զաուելրանդը:
Պորմոուտերի խոսքով՝ Աբրահամը ցանկանում է մենամարտել Ֆլիքս Շտուրմ (Գերմանիա) – Դենիել Գիլ (Ավստրալիա) մարտի հաղթողի հետ: Զաուելրանդը հայտնել է նաեւ, որ Աբրահամը նախկինում մենամարտի առաջարկ է արել Շտուրմին, սակայն գերմանացին հրաժարվել է, գրում է BoxingScene-ը:
Հիշեցնենք, որ Sauerland Event հայտնի պրոմոուտերական ընկերության գլխավոր մենեջեր Կրիս Մայերն օրեր առաջ հայտարարել էր, որ Աբրահամի հաջորդ մրցակիցը կարող է լինել դանիացի բռնցքամարտիկ Միկել Կեսլերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի