12:28 28 օգոստոսի, 2012WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգի աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Աբրահամը նախատեսել է հաջորդ մենամարտն անցկացնել 2012թ. դեկտեմբերի 15-ին: Նախնական տվյալների համաձայն՝ մենամարտը տեղի կունենա Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Այդ մասին հայտարարել է 32-ամյա բռնցքամարտիկի պորմոուտեր Կալե Զաուելրանդը:
Պորմոուտերի խոսքով՝ Աբրահամը ցանկանում է մենամարտել Ֆլիքս Շտուրմ (Գերմանիա) – Դենիել Գիլ (Ավստրալիա) մարտի հաղթողի հետ: Զաուելրանդը հայտնել է նաեւ, որ Աբրահամը նախկինում մենամարտի առաջարկ է արել Շտուրմին, սակայն գերմանացին հրաժարվել է, գրում է BoxingScene-ը:
Հիշեցնենք, որ Sauerland Event հայտնի պրոմոուտերական ընկերության գլխավոր մենեջեր Կրիս Մայերն օրեր առաջ հայտարարել էր, որ Աբրահամի հաջորդ մրցակիցը կարող է լինել դանիացի բռնցքամարտիկ Միկել Կեսլերը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.