23:15  ,  11 սեպտեմբերի, 2026

Պոչետինո․ Պարզ չէ՝ ով է հիմա լավագույն ֆուտբոլիստը

Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Ոսկե գնդակի» քվեարկությունից առաջ խոսել է այս տարվա ֆավորիտների մասին՝ նախապատվությունը տալով Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» անգլիացի կենտրոնական հարձակվող Հարի Քեյնին։

«Ես հույս ունեմ, որ Հարի Քեյնը կստանա «Ոսկե գնդակը»։ Նա արժանի է դրան իր կարիերայի համար, ֆուտբոլում ունեցած ներդրման համար։

Պարզ չէ՝ ով է հիմա լավագույն ֆուտբոլիստը, ով պետք է ստանա այդ մրցանակը։ Անցյալում ամեն ինչ ավելի հստակ էր։ Բայց Հարի Քեյնն իր կարիերայի համար է արժանի այդ մրցանակին, ինչպես նախկինում՝ Մոդրիչը, Կանավարոն, Բենզեման, որոնք նույնպես ունեն «Ոսկե գնդակ»»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Նրա ղեկավարությամբ Հարի Քեյնը հանդես է եկել Լոնդոնի «Տոտենհեմը»։

Պոչետինոն կմասնակցի «Ոսկե գնդակի» քվեարկությանը որպես ազգային թիմի գլխավոր մարզիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print