22:11  ,  11 սեպտեմբերի, 2026

Լա Լիգա․ Ռաֆինյան՝ ամսվա լավագույն խաղացող

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան ճանաչվել է Լա Լիգայի լավագույն խաղացող օգոստոսին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է առաջնության մամուլի ծառայությունը։

Օգոստոսին Ռաֆինյան մասնակցել է 3 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Նա դուբլի հեղինակ է դարձել «Էլչեի» (0:5) եւ «Ռայո Վալիեկանոյի» (5:2) դեմ խաղերում, մեկ անգամ էլ գոլ է խփել Բիլբաոյի «Աթլետիկին» (2:0)։

Ռաֆինյայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print