16:15  ,  26 օգոստոսի, 2012

Sauerland Event. Արթուր Աբրահամ – Միկել Կեսլեր մենամարտը հնարավոր է

WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգի աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը կարող է լինել աշխարհի նախկին չեմպիոն, դանիացի բռնցքամարտիկ Միկել Կեսլերը: Այդ մասին հայտարարել է Sauerland Event պրոմոուտերական ընկերության գլխավոր մենեջեր Կրիս Մայերը, գրում է Boxingscene-ը:

Հայտնի ընկերության մենեջերի խոսքով՝ մենամարտը կկայանա դանիացի բռնցքամարտիկի համաձայնության դեպքում:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամն ու Միկել Կեսլերը մասնակցել են Super Six World Boxing Classic մրցաշարին, սակայն իրար հետ ռինգ դուրս չեն եկել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print