00:05  ,  15 օգոստոսի, 2019

ՊՍԺ-ն Նեյմարին ազատել է մարզումներից

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը թույլատրել է թիմի հարձակվող Նեյմարին չներկայանալ մարզումներին, հայտնում է Esporte Interativo-ն:

Նեյմարը Թոմաս Տուխելի ղեկավարությամբ մարզումներ չի անցկացնի այնքան ժամանակ, մինչև հստակություն չլինի բրազիլացի հարձակվողի ապագայում: Նեյմարը կմարզվի ընդհանուր խմբից առանձին՝ մարզադահլիճում:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Բարսելոնան» ու ՊՍԺ-ն ակտիվ բանակցում են 27-ամյա հարձակվողի տեղափոխության շուրջ: Իսպանական Sport.es-ի հաղորդմամբ՝ կողմերը մոտ են համաձայնության գալուն:

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամառը՝ կատալոնական «Բարսելոնայից»: Ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստի դիմաց վճարել է 222 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով