20:50  ,  12 օգոստոսի, 2019

Պոլ Պոգբա․ Հարի Մագուայրը գազան է, իսկական առաջնորդ է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ակնածանքով է խոսել նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի նորեկ, Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրի մասին Անգլիայի առաջնության առաջին տուրում Լոնդոնի «Չելսիին» 4։0 հաշվով հաղթելուց հետո։

«Հարին գազան է, իսկական առաջնորդ է։ Բոլորը տեսան՝ նա անհավանական էր։ Մենք շատ ենք խոսել մարզիչների հետ պաշտպանության մասին։ Մագուայրը գերազանց է համագործակցում Լինդելյոֆի հետ»,- Պոգբայի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մագուայրի համար «Լեսթեր Սիթիին» վճարել է 86 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը ռեկորդ է պաշտպանների տրանսֆերի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում