17:07  ,  12 օգոստոսի, 2019

«Ուրարտուն», «Արարատն» ու «Նոան» տուգանվել են, Արտակ Դաշյանը որակազրկվել է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն ընդունել է մի քանի որոշումներ։

Բարձրագույն խմբի առաջին տուրի «Շիրակ» - «Ուրարտու» (3։1) խաղին «Ուրարտու» թիմի ֆուտբոլիստ Արտակ Դաշյանի հեռացման մասին (մրցակցին հայհոյելու համար), ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 32-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` ֆուտբոլիստ Արտակ Դաշյանին որակազրկել 2 խաղով, ՖԱ Ուրարտու ՄՀԿ ակումբին տուգանել 250 հազար դրամ։

Բարձրագույն խմբի առաջին տուրի «Արարատ» - «ՖԱ Երևան» (1։0) խաղին (անվտանգությունը ոչ պատշաճ կազմակերպելու, հավատարմագրման համակարգը բացակայելու, տոմսային համակարգը չգործելու) համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 41-րդ կետի համաձայն` «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50 հազար դրամ, տոմսային համակարգը ներդնելու համար ակումբին տալ ժամանակ մինչև սեպտեմբերի 1-ը։

Բարձրագույն խմբի առաջին տուրի «Գանձասար-Կապան» - «Նոա» (1։1) խաղին (անվտանգությունը ապահոված չլինելու, տոմսային համակարգը չգործելու) համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 41-րդ կետի համաձայն` «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբին տուգանել 80 հազար դրամ, տոմսային համակարգը ներդնելու համար ակումբին տալ ժամանակ մինչև  սեպտեմբերի 1-ը։

«Գանձասար-Կապան» - «Նոա» խաղինՆոա» թիմի երկրպագուների հարցերով պատասխանատու Էդգար Պետրոսյանի և ստադիոնի աշխատակցի միջև միջադեպի) համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 24-րդ կետի համաձայնՆոա» թիմի երկրպագուների հարցերով պատասխանատու Էդգար Պետրոսյանին հայտարարել նկատողություն, «Նոա ՖԱ ՀԿ»-ին տուգանել 50 հազար դրամ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում