22:18  ,  9 օգոստոսի, 2019

Անգլիական ակումբներն այս ամռանը ծախսել են 1,41 միլիարդ ֆունտ ստերլինգ

Անգլիայի Պրեմյեր լիգայի ակումբներն այս ամռանը տրանսֆերային շուկայում ծախսել են 1,41 միլիարդ ֆունտ ստերլինգ, հաղորդում է BBC-ն։ Սա 2017թ․ ամռանը գրանցված ռեկորդից 20 միլիոն ֆունտ ստերլինգ քիչ է։

Ամենաշատը ծախսել է Լոնդոնի «Արսենալը»՝ 155 միլիոն ֆունտ ստերլինգ։

Ամենաթանկ վաճառքը կատարել է «Մանչեսթեր Յունայթեդը», որը բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի համար Միլանի «Ինտերից» ստացավ 74 միլիոն ֆունտ ստերլինգ։

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը (օգոստոսի 8) Պրեմյեր լիգայի ակումբները ծախսել են 170 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում