21:14  ,  5 օգոստոսի, 2019

Լուկակուն մարզում է անցկացրել «Անդերլեխտի» կազմում (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հանգստյան օրերն անցկացրել է Բելգիայում:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ Լուկակուն թույլտվություն է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից» և հանգստյան օրերի ընթացքում մարզվել է «Անդերլեխտի» կազմում:

Նշվում է, որ օգոստոսի 6-ին բելգիացի հարձակվողը կվերադառնա Մանչեսթեր:

Հիշեցնենք, որ Լուկակուն համաձայնության էր եկել «Յուվենտուսի» հետ Թուրին տեղափոխության հարցում, սակայն գործարքը տեղի չունեցավ, քանի որ «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան հրաժարվեց «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով