15:54  ,  5 օգոստոսի, 2019

ԵԼ․ «Արարատ-Արմենիայի» եւ «Փյունիկի» հնարավոր մրցակիցները փլեյ-օֆֆում

Հայտնի են Հայաստանի չեմպիոն «Արարատ-«Արմենիայի» եւ փոխչեմպիոն «Փյունիկի» հնարավոր մրցակիցները Եվրոպայի լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆում։

Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Սաբուրթալոյի» արգելքը հաղթահարելու դեպքում, «Արարատ-Արմենիան» հաջորդ փուլում կմրցի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» եւ էստոնական «Նիմյե Կալյուի» դիմակայության հաղթողի հետ։

«Փյունիկը» անգլիական «Վուլվերհեմփթոնին» պայքարից դուրս թողնելու դեպքում, կմրցի իտալական «Տորինոյի» եւ Բելառուսի Սոլիգորսկ քաղաքի «Շախտյորի» հետ։

Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 22-ին եւ 29-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով