17:15  ,  3 օգոստոսի, 2019

ԵԼ․ «Արարատ-Արմենիա» - «Սաբուրթալո» խաղի տոմսերը՝ 200-1000 դրամ

Արդեն վաճառքում են Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» - «Սաբուրթալո Թբիլիսի» հանդիպման տոմսերը, որոնք հնարավոր է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղից։ Այն բաց է ժամը 12:00-ից 20:00-ն:

«14.392 երկրպագու, մենք սպասում ենք Ձեզ: Միասին մենք կարող ենք»,- գրել է Հայաստանի չեմպիոնների ֆեյսբուքյան էջը։

Արևմտյան տրիբունա՝ 1000 դրամ

Արևելյան՝ 500 դրամ

Հյուսիսային, Հարավային՝ 200 դրամ

Օգոստոսի 6-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով