«Սևան» ՖԱ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել մոլդովացի մասնագետ Վիտալի Կուլիբաբան: Պայմանագիրը նախատեսված է մեկ տարով՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:
Կուլիբաբան ծնվել է 1971 թվականի հունվարի 26-ին:
Ֆուտբոլիստի կարիերաի մեծ մասը անցկացրել է մոլդովական «Զիմբրուում» որտեղ էլ կարիերաի ավարտից հետո սկսել է մարզչական աշխատանքը, սկզբում գլխավորելով «Զիմբրու-2»-ը այնուհետև աշխատել է գլխավոր թիմում:
Մոլդովացի մասնագետի նախորդ աշխատանքը եղել է Մոլդովայի մինչև 21 տարեկանների հավաքականում:
Կուլիբաբաի մարզչական շտաբում կլինեն արդեն ակումբում աշխատող Արմեն Ղուլինյանը (ԳՄ օգնական), իսկ դարպասապահների մարզիչը`Սլավա Սուքիասյանը:
Անցած մրցաշրջանի վերջումակումբի գլխավոր մարզիչի պարտականությունները կատարած Արմեն Սանամյանը մնում է ակումբում և զբաղեցնելու է Սևանի ՖԱ-ի նորաստեղծ ֆուտբոլային դպրոցի տնօրենի պաշտոնը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի