12:11  +04,  22 հուլիսի, 2019

«Ատլանտայի» խաղացողի տարօրինակ ցատկը 11 մետրանոց իրացնելիս հաջողություն չբերեց

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ատլանտա Յունայթեդը» տանը մրցել է «Դի Սի Յունայթեդի» հետ եւ հաղթել է 2։0 հաշվով։

73-րդ րոպեին վենեսուելացի հարձակվող Ջոզեֆ Մարտինեսը 0։0 հաշվի ժամանակ անհաջող է իրացրել 11 մետրանոցը։ Հարվածից առաջ նա տարօրինակ ցատկ է կատարել։

Մարտինեսը գոլի հեղինակ դարձել է ավելացված երկրորդ րոպեին։ «Ատլանտա Յունայթեդը» հաշիվը բացել էր դրանից երկու րոպե առաջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: