23:18  +04,  13 հուլիսի, 2019

Սերգեյ Լիտովչենկոն՝ Երեւանի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ

Սերգեյ Լիտովչենկոն նշանակվել է Երեւանի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

40-ամյա ուկրաինացի մասնագետը մարզել է Կիևի «Արսենալը» և կարողացել է «Արսենալին» Ուկրաինայի Առաջին խմբից դուրս բերել Բարձրագույն խումբ (2015-2018թթ.)։

Սերգեյ Լիտովչենկոյի նախորդ ակումբը եղել է Բելառուսի Բարձրագույն խումբը ներկայացնող «Դնեպրը»։

«Լոկոմոտիվում» Լիտովչենկոյին կօգնեն Վիտալի Ռոզգոն և Տիգրան Գսպեյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով