14:16  ,  25 օգոստոսի, 2012

Արթուր Աբրահամը ֆավորիտ է. բուքմեյքերների կարծիքը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի եւ հավակնորդ Արթուր Աբրահամի տիտղոսային մենամարտում William Hill հռչակավոր բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Աբրահամին: Նրա հաղթանակի գործակիցը 1.35 է: Շտիգլիցի հաղթանակի հնարավորությունը գնահատվել է 3.2 գործակցով:

Աբրահամի հաղթանակը միավորներով գնահատվում է 2.00, նոկաուտով` 3.50: Շտիգլիցի կողմից նոկաուտով հաղթանակի գործակիցը 11.00 է:

Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 25-ին Բեռլինում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում