12:50  ,  8 հուլիսի, 2019

Էդգար Մալաքյանն ու Բոգդան Միլիչիչը համալրեցին «Շիրակը»

Հայաստանի հավաքականի թեկնածու, կիսապաշտպան Էդգար Մալաքյան և սերբ պաշտպան Բոգդան Միլիչիչը համալրել են Գյումրիի «Շիրակը»։

Նրանք կնքել են մեկ տարվա պայմանագիր, հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

Անցած մրցաշրջանի ավարտից հետո 28-ամյա Մալաքյանը հեռացել էր ռումինական «Պետրոլուլից», որը Ռումինիայի Առաջին լիգայի առաջնությունում գրավել էր չորրորդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում