17:08  ,  5 հուլիսի, 2019

Բուրկինա Ֆասոյի հավաքականի հարձակվողը՝ «Արարատ-Արմենիայի» նորեկ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» ձեռք է բերել Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի 22-ամյա հարձակվող Զաքարիա Սանոգոյին։

Նա հանդես է եկել Բուրկինա Ֆասոյի «Ռահիմո», ավստրիական «Հարթբերգ», «Վոլֆսբերգեր» և ակումբներում, ֆրանսիական «Ստրասբուրգի» երկրորդ թիմում։

Մինչեւ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է Ավստրիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Հարթբերգ» ակումբի ֆուտբոլիստ:

Transfermarkt-ը Սանոգոյի տրանսֆերային գինը գնահատում է կես միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում