23:13  ,  4 հուլիսի, 2019

Անդեր Էրերան 5 տարվա պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Անդեր Էրերան հինգ տարվա պայմանագիր կնքեց  Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ, հաղորդում է փարիզյան ակումբի թվիթերյան էջը։

Էրերայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվել էր անցած ամիս, եւ նա անվճար բաժին հասավ ՊՍԺ-ին։

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2014-ին Բիլբաոյի «Աթլետիկից»։ Անգլիական թիմում մասնակցել է 189 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 27 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ