21:17  ,  4 հուլիսի, 2019

«Ալաշկերտն» ուժեղ էր Հայաստանի Մ-19 հավաքականից

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին պատրաստվող Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած ստուգողական խաղում մրցեց Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլին պատրաստվող Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտի» հետ։

Սարգիս Շահինյանի և Վարդան Պողոսյանի գոլերի շնորհիվ 2։1 հաշվով հաղթանակ տարան «Ալաշկերտի» ֆուտբոլիստները։ Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում աչքի ընկավ Գրենիկ Պետրոսյանը։

Հուլիսի 7-ին Հայաստանի Մ-19 թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի Վանաձորի «Լոռիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում