Լոնդոնի «Արսենալը» ձեռք է բերել բրազիլական «Իտուանոյի» հարձակվող Գաբրիել Մարտինելիին։ 18-ամյա բրազիլացի խաղացողի տրանսֆերի մանրամասները չեն հրապարակվել։ Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր։
2017-ին Մարտինելին փորձաշրջան է անցել «Մանչեսթեր Յունայթեդում», նրա ծառայություններով հետաքրքրված է եղել նաեւ «Բարսելոնան»։
Մի քանի բրազիլական թիմեր պայքարել են Մարտինելիի տրանսֆերի համար, սակայն ֆուտբոլիստն ընտրել է «Արսենալը»։
Այս տարի Մարտինելին Բրազիլիայի Պաուլիստա նահանգի առաջնությունում (չորրորդ դիվիզիոն) մասնակցել է 13 հանդիպման, խփել 6 գոլ։
Ամերիկայի գավաթի խաղարկությունից առաջ Մարտինելին հրավեր էր ստացել Բրազիլիայի հավաքականից եւ մասնակցել մարզումային հավաքին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում