12:21  +04,  26 հունիսի, 2019

Արթուր Վանեցյանը ներկայացրեց ՀՖՖ-ի նպատակները, տեսլականն ու առաքելությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 18-րդ տարեկան ժողովում կազմակերպության նախագահ Արթուր Վանեցյանը ներկայացրեց ՀՖՖ-ի հիմնական նպատակները, տեսլականն ու առաքելությունը։

«Մեզ համար կարեւոր են երկարաժամկետ ծրագրերը։ Ամենամյա հաշվետվություններից բացի, այսօր կներկայացվի 6 տարվա ռազմավարությունը, որում նշված են հիմնական նպատակները՝ զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը, մարզերում ստեղծել ենթակառուցվածներ, ապահովել հավաքական թիմերի հաջող մրցելույթները միջազգային մրցաշարերում։

Մեր տեսլականն է՝ Հայաստանն առավել ճանաչելի դարձնել ֆուտբոլի միջոցով։

Մեր առաքելությունն է՝ ապահովել Հայաստանի ֆուտբոլի կայունությունն ու շարունակական զարգացումը։

Գիտեմ, որ բոլորին հետաքրքրում է ստադիոնի կառուցման հարցը: Մենք չենք հրաժարվում ստադիոնի կառուցման մեր նպատակից, շարունակում ենք պետական կառույցների հետ մեր բանակցությունները: Հույս ունեմ, որ առաջիկայում մենք կունենանք ազգային հավաքականի ստադիոն»,- նշեց Արթուր Վանեցյանը բացման ելույթում։

Տարեկան ժողովում կներկայացվի ՀՖՖ նախորդ 9 ամիսների գործունեության մասին հաշվետվությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ