Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Մարոկկոյի ազգային հավաքականի նախկին խաղացող Ռուժդի Աշենտեի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռուժդին հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» սան է: Հանդես է եկել հոլանդական «Ցվոլե», «Վիտես», «Վիլեմ Երկրորդ» ակումբներում:
«Ցվոլեյի» կազմում դարձել է Հոլանդիայի երկրորդ լիգայի չեմպիոն և Հոլանդիայի գավաթակիր:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է «Էյնդհովեն» ակումբի ֆուտբոլիստ:
«Արարատ-Արմենիան» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ այժմ մարզումային հավաք է անցկացնում Բելառուսում՝ պատրաստվելով շվեդական ԱԻԿ-ի դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում