19:10  ,  24 հունիսի, 2019

«Լոռիի» կոլումբացի կիսապաշտպանն ու իսպանացի մարզիչները

Կոլումբացի կիսապաշտպան Խուլիան Անդրես Մենդոսա Բլանկոն երկու տարվա պայմանագիր է կքնել «Լոռիի» հետ:

25-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել հայրենի «Ռեալ Քարթագենա» ակումբից, որտեղ էլ սկսել է պրոֆեսիոնալ կարիերան, հայտնում է «Լոռիի» մամուլի ծառայությունը։

Իսպանացի Ագուստին Խարկե Պերեսը համալրել է «Լոռիի» մարզչական շտաբը։ Նա կմարզի դարպասապահներին։

37-ամյա մասնագետը 2015-2017 թվականներին աշխատել է իսպանական «Մարինո» ակումբում, 2017-18 -ին՝ «Տեներիֆեում», 2018-19-ին՝ «Աթլետիկ Տակորոնտեում»:

«Լոռիի» մարզչական շտաբը համալրել է իսպանացի Ջոսու Գոնսալես Դե Հերեդիա Լոպեսը, որը նշանակվել է գլխավոր մարզիչի Դավիդ Կամպանյայի առաջին օգնական:

ՈւԵՖԱ-ի Pro արտոնագիր ունեցող Լոպեսը 2012-2015 թթ. աշխատել է Բիլբաոյի «Աթլետիկի» ակադեմիայում, 2016-2018 թթ. եղել է Դավիդ Կամպանյայի մարզչական շտաբում՝ որպես վերլուծաբան:

«Լոռիի» գլխավոր թիմի ֆիզիկական պատրաստության մարզիչ է նշանակվել 34-ամյա իսպանացի Խորխե Գոմես Կուերվոն:

34-ամյա մասնագետը 4 տարի աշխատել է «Ալկոբենդաս» ակումբում, 2 տարի՝ «Ռայո Վալյեկանոյի» երկրորդ թիմում, եւս մեկ տարի անցկացրել է «Պառլայում»:

Մարզիչները կնքել են մեկ տարվա պայմանագրեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում