00:42  +04,  21 հունիսի, 2019

Միհրան Հարությունյանը չի մասնակցի Երեւանում կայանալիք Mix Fight 42 մրցաշարին

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը չի մասնակցի հուլիսի 6-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք խառը մենմարտերի Mix Fight 42 մրցաշարին։

Պատճառը պրոմոուտերական կազմակերպության հետ ֆինանսական անհամաձայնությունն է։ Տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց մարզիկին մենեջեր Հայկազ Ավետունցին։

Օլիմպիական փոխչեմպիոնի 3-րդ մրցակիցը խառը մենամարտերում պետք է լիներ «Տարզան» մականունով բրազիլացի Ուեսլի դե Ջեսուսը (5-8-0):

Միհրան Հարությունյանը կժամանի Հայաստան եւ կմեկնի Արցախ՝ իր անվան մարզադպրոցների բացման արարողությանը ներկա գտնվելու համար։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ