00:42 21 հունիսի, 2019Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը չի մասնակցի հուլիսի 6-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք խառը մենմարտերի Mix Fight 42 մրցաշարին։
Պատճառը պրոմոուտերական կազմակերպության հետ ֆինանսական անհամաձայնությունն է։ Տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց մարզիկին մենեջեր Հայկազ Ավետունցին։
Օլիմպիական փոխչեմպիոնի 3-րդ մրցակիցը խառը մենամարտերում պետք է լիներ «Տարզան» մականունով բրազիլացի Ուեսլի դե Ջեսուսը (5-8-0):
Միհրան Հարությունյանը կժամանի Հայաստան եւ կմեկնի Արցախ՝ իր անվան մարզադպրոցների բացման արարողությանը ներկա գտնվելու համար։
Լուսինե Շահբազյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.