Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը չի մասնակցի հուլիսի 6-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք խառը մենմարտերի Mix Fight 42 մրցաշարին։
Պատճառը պրոմոուտերական կազմակերպության հետ ֆինանսական անհամաձայնությունն է։ Տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց մարզիկին մենեջեր Հայկազ Ավետունցին։
Օլիմպիական փոխչեմպիոնի 3-րդ մրցակիցը խառը մենամարտերում պետք է լիներ «Տարզան» մականունով բրազիլացի Ուեսլի դե Ջեսուսը (5-8-0):
Միհրան Հարությունյանը կժամանի Հայաստան եւ կմեկնի Արցախ՝ իր անվան մարզադպրոցների բացման արարողությանը ներկա գտնվելու համար։
Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի