13:26  +04,  20 հունիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել Օբամեյանգին

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի այս ամռանը ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, հաղորդում է TalkSport-ը։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը նրան դիտարկում է փոխարինող բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին, որը կտեղափոխվի Միլանի «Ինտեր»։

30-ամյա ֆուտբոլիստի համար «Մանչեսթեր Յունայթեդը» «Արսենալին» կառաջարկի 70 միլիոն ֆունտ ստերլինգ։

Ավարտված մրցաշրջանում Օբամեյանգը բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման, խփել 31 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ