21:07  +04,  15 հունիսի, 2019

Երեւանի «Տորպեդոյում» մարզվում են ճապոնացի ֆուտբոլիստներ

Երեւանի «Տորպեդոն» սկսել է պատրաստվել նորամուտի մրցաշրջանին։ Գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանի ղեկավարությամբ թիմը ծանրաբեռնված մարզումներ է անցկացնում  Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում։

«Տորպեդոյի» կազմում մարզվում են 20 ֆուտբոլիստներ, փորձաշրջան են անցնում երեք ճապոնացի խաղացողներ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Առաջիկայում «Տորպեդոյում» փորձաշրջան կանցնեն ևս մի քանի նորեկներ Հայաստանից և արտասահմանից:

«Տորպեդոն» հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: