19:40  +04,  13 հունիսի, 2019

Ալեքսանդր Կարապետյան․ Մտադիր եմ կարիերաս շարունակել Լյուքսեմբուրգից դուրս

Հայաստանի ազգային հավաքականի եւ Լյուքսեմբուրգի «Պրոգրես» ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հերքեց իր տրանսֆերի մասին լուրերը։

Transfermarkt.com-ի հրապարակած տվյալի համաձայն, Ալեքսանդր Կարապետյանը «Պրոգրեսից» տեղափոխվել է «Ռեյսինգ Յունիոն Լյուքսեմբուրգ» ակումբ։

«Ոչ, դա սխալ տեղեկություն է։ Մտադիր եմ կարիերաս շարունակել Լյուքսեմբուրգից դուրս։ Ունեմ հստակ առաջարկներ, սակայն դեռ չեմ որոշել, թե որ ակումբ կտեղափոխվեմ»,- նշեց 31-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կարապետյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հունիսյան հանդիպումներին եւ գոլերի հեղինակ դարձավ Լիխտենշտեյնի (3:0) եւ Հունաստանի (3:2) թիմերի դեմ խաղերում։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ