¡#RMFans, os presentamos a @ferland_mendy, nuestro último fichaje!#WelcomeMendy | #HalaMadrid pic.twitter.com/Li2VqIyPCK
— Real Madrid C.F.⚽ (@realmadrid) June 12, 2019
Մադրիդի «Ռեալը» հայտարարեց ֆրանսիական «Լիոնի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ֆերլան Մենդիի տրանսֆերի մասին։
Արքայական ակումբը 23–ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 48 միլիոն եվրո: Այդ մասին հայտնում է «Լիոնի» մամուլի ծառայությունը։
Կողմերը կնքել են 6 տարվա պայմանագիր։ Շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 19-ին։
Մենդին 2017թ. ամռանն էր 5 միլիոն եվրոյով տեղափոխվել «Լիոն» ֆրանսիական «Հավրից»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում