23:00  ,  11 հունիսի, 2019

Հունաստան - Հայաստան․ Ալեքսանդր Կարապետյանը բացեց հաշիվը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը հաղթում է Հունաստանի թիմին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղում։ Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը հաշիվը բացեց արդեն 8-րդ րոպեին։

Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո անչափ բարդ հարված կատարեց Ալեքսանդր Կարապետյանը եւ սուր անկյունից գրավեց մրցակցի դարպասը (տեսանյութ

Ընթանում է առաջին խաղակեսը։

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Հովհաննես Համբարձումյան,  Արտակ Գրիգորյան, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան։

Պահեստայիններ. Արսեն Բեգլարյան, Հենրի Ավագյան, Արթուր Միրանյան, Տարոն Ոսկանյան, Պետրոս Ավետիսյան, Էդգար Բաբայան, Արմեն Համբարձումյան, Արման Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Ռումյան Հովսեփյան, Արաս Օզբիլիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով