23:07  ,  10 հունիսի, 2019

ՀՖՖ-ն հրավիրում է անդամակցել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական ժողովի օրակարգային հարցերից մեկը կլինի նոր անդամների ընդունումը:

Համաձայն ՀՖՖ կանոնադրության 12-րդ հոդվածի՝ «ՀՖՖ անդամ կարող են դառնալ Հայաստանի Հանրապետությունում գրանցված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ֆուտբոլային ակումբները եւ ֆուտբոլ խաղի զարգացմանը նպաստող, ֆուտբոլին առնչվող ցանկացած այլ կազմակերպություն, որը զբաղվում է ֆուտբոլի տարբեր ճյուղերի (դպրոցական, կանանց, ֆուտզալ, լողափնյա ֆուտբոլ եւ այլն) զարգացմամբ կամ ֆուտբոլին առնչվող տարբեր գործառույթներով (աջակցություն, մարզչական, մրցավարական, սպորտային բժշկություն, ֆուտբոլիստների շահերի պաշտպանության, խաղերի կազմակերպման, ֆուտբոլային միջնորդների պատրաստման եւ նրանց շահերի պաշտպանությամբ եւ այլն):

Վերոգրյալը հաշվի առնելով` ՀՖՖ-ն կոչ է անում ֆուտբոլային բոլոր շահագրգիռ կազմակերպություններին (ՀՖՖ կանոնադրության 12–րդ հոդվածի պահանջներին բավարարող) հայտ ներկայացնել ՀՖՖ-ին անդամակցելու համար: 

Հերթական ժողովը տեղի կունենա հունիսի 26-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով