22:27  +04,  9 հունիսի, 2019

Norway Chess․ Լեւոն Արոնյանն ու Դին Լիրենը հաղթողին չպարզեցին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway Chess սուպերմրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց չինացի Դին Լիրենի դեմ։

Դասական պարտիայի 33-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։ Կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիայում 97 քալից հետո եւս հաղթող չեղավ: «Արմագեդոնում» սեւերով հանդես եկած շախմատիստին ոչ ոքիի դեպքում, շնորհվում է հաղթական 1 միավոր։

Լեւոն Արոնյանը 6 միավորով երրորդ տեղում է եւ առաջատար, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենից հետ է 2 միավոր։

Մրցակարգով դասական պարտիայում հաղթանակի համար տրվում է 2 միավոր։ Դասական պարտիայում հաղթող չունենալու դեպքում, նշանակվում է կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա, որի հաղթողը ստանում է 1 միավոր։

Հունիսի 10-ին կայանալիք 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ