22:46  ,  8 հունիսի, 2019

Արմեն Գյուլբուդաղյանց․ Մյուս խաղերում պետք է զգույշ լինենք, այդպիսի սխալներ թույլ չտանք

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երրորդ տուրում Լիխտենշտեյնի նկատմամբ 3։0 հաշվով տնային հաղթանակը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Խաղը լավ դասավորվեց մեզ համար: Արագ գոլ խփեցինք, պլանավորել էիք հենց մեկնարկում արագ պրեսինգ անել: Լավ պահեր ունեցանք, բայց չկարողացանք օգտագործել: Մի պահ կոպիտ սխալներ էինք թույլ տալիս, բայց մրցակիցը չօգտվեց առիթից եւ չպատժեց մեզ այդ սխալների համար: Բայց մյուս խաղերում պետք է զգույշ լինենք, որպեսզի այդպիսի սխալներ թույլ չտանք:

Տրամադրվածությունն ու ցանկությունը ամենակարեւոր բաներից են: Այժմ մեր ամենակարեւոր խնդիրը շուտ վերականգնվելն է եւ Հունասատանի խաղին նախապատրաստվելը:

Դեռ ժամանակ ունենք, կքննարկենք, կվերլուծենք եւ կհասկանանք, թե ինչ մարտավարությամբ ենք խաղալու Հունաստանի դեմ: Մեր խմբի լավագույն ֆուտբոլիստը մեր թիմում է խաղում՝ Հենրիխ Մխիթարյանն է»,- ասաց Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հայատանի հավաքականը Հունաստանի թիմի հետ կհանդիպի հունիսի 11-ին Աթենքում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով