22:46 8 հունիսի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երրորդ տուրում Լիխտենշտեյնի նկատմամբ 3։0 հաշվով տնային հաղթանակը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Խաղը լավ դասավորվեց մեզ համար: Արագ գոլ խփեցինք, պլանավորել էիք հենց մեկնարկում արագ պրեսինգ անել: Լավ պահեր ունեցանք, բայց չկարողացանք օգտագործել: Մի պահ կոպիտ սխալներ էինք թույլ տալիս, բայց մրցակիցը չօգտվեց առիթից եւ չպատժեց մեզ այդ սխալների համար: Բայց մյուս խաղերում պետք է զգույշ լինենք, որպեսզի այդպիսի սխալներ թույլ չտանք:
Տրամադրվածությունն ու ցանկությունը ամենակարեւոր բաներից են: Այժմ մեր ամենակարեւոր խնդիրը շուտ վերականգնվելն է եւ Հունասատանի խաղին նախապատրաստվելը:
Դեռ ժամանակ ունենք, կքննարկենք, կվերլուծենք եւ կհասկանանք, թե ինչ մարտավարությամբ ենք խաղալու Հունաստանի դեմ: Մեր խմբի լավագույն ֆուտբոլիստը մեր թիմում է խաղում՝ Հենրիխ Մխիթարյանն է»,- ասաց Արմեն Գյուլբուդաղյանցը:
Հայատանի հավաքականը Հունաստանի թիմի հետ կհանդիպի հունիսի 11-ին Աթենքում։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.