19:40  ,  5 հունիսի, 2019

«Ռոլան Գարոս»․ Քառորդ եզրափակիչի բոլոր հանդիպումները հետաձգվել են մեկ օրով

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչի բոլոր հանդիպումները հետաձգվել են մեկ օրով եւ տեղի կունենան հունիսի 6-ին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Փարիզում անձրեւային եղանակ է։

Հունիսի 6-ին աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը կխաղա Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ (5), ռուսաստանցի Կարեն Խաչանովը (10) կմրցի չորրորդ համար, ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ։

Կանանց մենախաղում տեղի կունենան Մեդիսոն Քիս (ԱՄՆ, 14) – Էշլի Բարթի (Ավստրալիա, 8), Սիմոնա Հալեպ (Ռումինիա, 3) - Ամանդա Անիսիմովա (ԱՄՆ) դիմակայությունները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ