Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ավանի ֆուտբոլային ակադեմիայում տեղի ունեցած միջոցառման ընթացքում մարել է «Հայփոստի» թողարկած իր անվանական նամականիշը։
450 դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի Lowe Martin Group տպագրատանը՝ 40 հազար տպաքանակով:
Հայաստանի ազգային թիմը Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ հունիսի 4-ից Ավանի ֆուտբոլային ակադեմիայում սկսել է մարզումային հավաքը՝ պատրաստվելով Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա երկու հանդիպումներին։
Հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը կընդունի Լիխտեյնշտեյնի, հունիսի 11-ին Աթենքում կմրցի Հունաստանի թիմի հետ:


Ֆոտո՝ Էմմա Ասատրյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:47 , 26 հոկտեմբերի 
13:24 , 26 հոկտեմբերի
12:46 , 26 հոկտեմբերի
12:41 , 26 հոկտեմբերի
12:07 , 26 հոկտեմբերի
11:35 , 26 հոկտեմբերի
11:03 , 26 հոկտեմբերի
10:06 , 26 հոկտեմբերի
09:37 , 26 հոկտեմբերի
09:02 , 26 հոկտեմբերի