Հենրիխ Մխիթարյանը մարեց իր անվանական նամականիշը (ֆոտաշարք)

16:00   4 հունիսի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ավանի ֆուտբոլային ակադեմիայում տեղի ունեցած միջոցառման ընթացքում մարել է «Հայփոստի» թողարկած իր անվանական նամականիշը։

450 դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի Lowe Martin Group տպագրատանը՝ 40 հազար տպաքանակով:  

Հայաստանի ազգային թիմը Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ հունիսի 4-ից Ավանի ֆուտբոլային ակադեմիայում սկսել է մարզումային հավաքը՝ պատրաստվելով Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա երկու հանդիպումներին։

Հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը կընդունի Լիխտեյնշտեյնի, հունիսի 11-ին Աթենքում կմրցի Հունաստանի թիմի հետ:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.