10:06  ,  26 հոկտեմբերի, 2026

Tennis Europe Junior Masters. Առնո Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Մոնտե Կառլոյում անցկացված Tennis Europe Junior Masters մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը նվաճել է բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԹՖ-ի մամուլի ծառայությունը։

Խմբային փուլում հայ թենիսիստը տարել էր 2 հաղթանակ և երկրորդ տեղից դուրս եկել խմբից։ Երրորդ տեղի համար պայքարում Ավետիսյանը  1:6, 6:4, 7:5  հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Վլադիսլավ Բոհոմոլկինին ու նվաճել բրոնզե մեդալ:

Europe Junior Masters-ին մասնակցում էին 2026 թվականին Եվրոպայի մինչև 16 տարեկան ամենաբարձր վարկանիշ ունեցող 8 թենիսիստները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English