Ստեփանակերում տեղի ունեցավ Եվրոպայի չճանաչված երկրների ֆուտբոլային առաջնության (CONIFA Sportsbet.io European Football Cup 2019) բացման հանդիսավոր արարողությունը։
Առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն հունիսի 2-ին։ Խմբային փուլը կավարտվի հունիսի 4-ին, 2 օր անց նախատեսված են կիսաեզրափակիչի խաղերը։ Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին։
Արցախի հավաքականի մրցակիցները A խմբում կլինեն Աբխազիայի, Չամերիայի (Հյուսիս-արեւմտյան Հունաստանի տարածք, ալբանացի չամեր), Սապմիի (Լապլանդիա՝ Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի հյուսիսային տարածքներ) թիմերը։
B խմբում Արեւմտյան Հայաստանի հավաքականը կմրցի Պադանիայի (Հյուսիսային Իտալիա), Շեկելիլենդի (Ռումինիայի կենտրոնական հատվածում բնակվող հունգարացիներ) եւ Հարավային Օսիայի հավաքականների հետ։
Բոլոր խաղերի մուտքն ազատ է։
Սամվել Սուքիասյան (Ստեփանակերտից)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի