21:09 1 հունիսի, 2019Ստեփանակերում տեղի ունեցավ Եվրոպայի չճանաչված երկրների ֆուտբոլային առաջնության (CONIFA Sportsbet.io European Football Cup 2019) բացման հանդիսավոր արարողությունը։
Առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն հունիսի 2-ին։ Խմբային փուլը կավարտվի հունիսի 4-ին, 2 օր անց նախատեսված են կիսաեզրափակիչի խաղերը։ Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին։
Արցախի հավաքականի մրցակիցները A խմբում կլինեն Աբխազիայի, Չամերիայի (Հյուսիս-արեւմտյան Հունաստանի տարածք, ալբանացի չամեր), Սապմիի (Լապլանդիա՝ Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի հյուսիսային տարածքներ) թիմերը։
B խմբում Արեւմտյան Հայաստանի հավաքականը կմրցի Պադանիայի (Հյուսիսային Իտալիա), Շեկելիլենդի (Ռումինիայի կենտրոնական հատվածում բնակվող հունգարացիներ) եւ Հարավային Օսիայի հավաքականների հետ։
Բոլոր խաղերի մուտքն ազատ է։
Սամվել Սուքիասյան (Ստեփանակերտից)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.