19:37  ,  31 մայիսի, 2019

«Ռոլան Գարոս»․ Ռոջեր Ֆեդերերը 1/8 եզրափակիչում է

Շվեյցարացի Ռոջերդ Ֆեդերերը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Երրորդ շրջանում աշխարհի երրորդ ռակետը մրցեց նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:1, 7:6 (10:8) հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 11 րոպե։

Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Նիկոլա Մայուի եւ արգենտինացի Լեոնարդո Մայերի դիմակայության հաղթողը։

Ֆեդերերը դարձավ առաջին թենիսիստը, որը մենախաղում 400 հանդիպումն անցկացրեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով